Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ մեկնել է ուղղաթիռով: Այս տեղեկությունը հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Factor.am-ի հարցին՝ ինչու՞ է վարչապետը Լոռու մարզ մեկնել ուղղաթիռով, խոսնակը պատասխանեց. «Տնտեսելու համար ժամանակը, ավելի արագ հասնելու»: Դիտարկմանը՝ ուղղաթիռով ներհանրապետական նմանատիպ այցերը զգալի ծախս չեն պետության համար, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ի՞նչ առումով, վառելիքի առումո՞վ: Չգիտեմ, պետք է հաշվել: Ես կարծում եմ, որ դժվար ճոխություն լինի, որովհետև ուղղաթիռում բավականին չափ մարդիկ են տեղավորվում և այդ առիթով կարող է նույնիսկ տնտեսում լինի: Վստահ չեմ, թե ինչքան մեքենա կգնար, պետք է ճշտել, ես կճշտեմ»: