Բենզինի գինն առաջիկայում կբարձրանա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը։ Հարցին, թե ինչո՞ւ է բարձրանալու, Բեգլարյանն ասաց. «Որովհետեւ միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են ու արդեն մոտ 10 օրվա ընթացքում գրեթե 70-80 դոլար բարձրացել է: Անպայման բարձրանալու է»,- ասաց նա:
Նշենք, որ տարեսկզբին բենզինի գինը նվազել էր՝ հասնելով 400 դրամի, ներկայումս ավտոբենզինի մեկ լիտրն արժի 420 դրամ: