Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ հանդիպում է անցկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։ Հանդիպման թեման եղել է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ նախաձեռնությունն իրենց խմբակցության մի քանի պատգամավորներինն է եղել։
Նրա խոսքերով՝ պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ տրամաբանությամբ են իրականացվելու այդ փոփոխությունները։ Նրանց կողմից նաև առաջարկներ են եղել։
Մակունցն առաջարկել է, որ մշակույթի ոլորտը համակարգեն երկու փոխնախարարներ։