Search
Close this search box.

50 օր՝ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի եւ Գևորգյանի գործի նյութերին ծանոթանալու համար

Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը 76 հատոր է:

Պաշտպանական կողմը գործի նյութերին ծանոթանալու համար 76 աշխատանքային օր է խնդրել: ՀՔԾ-ից, սակայն, քիչ առաջ մեր հարցին ի պատասխան ասացին, որ քննիչի որոշմամբ գործի նյութերին ծանոթանալու համար սահմանվել է 50 օրացուցային օր:

Սա նշանակում է, որ առաջիկա մեկ ամսում գործը դժվար թե մուտք լինի դատարան։

Please enter a valid URL