Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր ծխում են մարիխուաննա՝ ժպտում են, սիրում են իրար ու միշտ բարի են. Արման Մարգարյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է երեկ մամուլում տարածված տեղեկություններն  այն մասին, որ իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով:

Նա նախ խոստացավ պարզել, թե ինչպես էր սկզբնաղբյուր կայքի մոտ հայտնվել այդ անձնական ինֆորմացիան, այնուհետ նշեց. «Ես դեմ եմ այն ձեւակերպմանը, որ ովքեր ծխում են մարիխուաննա, ուրեմն թմրամոլ են, եւ դեմ եմ, որ այդ մարդկանց բերման են ենթարկում բաժին՝ հանցագործների պես: Ուշքի եկեք սիրելիներս, ո՞ր դարն է, ամբողջ աշխարհը օրինականացրել է մարիխուաննան, ամբողջ աշխարհը վաղուց արդեն բյուջե ա լցնում մարիխուաննայով, տուրիստական հոսքեր էա ապահովում, հիվանդություններ են բուժում: Գոնե Վրաստանի օրինակին հետեւեք ու  հանցագործներ, թմրամոլներ մի համարեք այդ մարդկանց: Հավատացեք՝ ալկոհոլ օգտագործող մարդիկ շատ ավելի վտանգավոր են հասարակության համար, իրենք՝ իրենց համար, իրենց ընտանիքների համար, քան այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխուաննա՝ ժպտում են, սիրում են իրար ու միշտ բարի են»,-եզրափակեց հաղորդավարը՝ իր եթերը վերնագրելով «Սեր բոլորին»:

Please enter a valid URL