ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄԸ ԵՎ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԵԼՔ ՉԷ. ՄԻ՛ ԱՐԵՔ
Կառավարությունը մերժեց իմ եւ Էդմոն Մարուքյանի՝ նախնական կալանքի 1 օրը 1.5 օր հաշվարկելու նախագիծը։ Կառավարության հիմնավորումների հետ, արդեն ասել եմ, համաձայն չեմ։ Սակայն, արդեն իսկ դատապարտյալների հարազատները, որ այսօր կառավարության դիմաց ցույց էին անում եւ բազմաթիվ դատապարտյալներ ինձ փոխանցել են, որ քրեակատարողական հիմնարկներում սկսելու են մասսայական հացադուլներ եւ անելու են ինքնավնասումներ։
Մի՛ արեք։ Դա հարցի լուծման ճանապարհ չէ։ Որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հորդորում եւ խնդրում եմ՝ չանեք նման բան։ Ես շարունակելու եմ արդարադատության նախարարության հետ քննարկումները եւ փորձելու ենք օպտիմալ լուծում գտնել։
Կգտնվի, թե ոչ՝ այս պահին չգիտեմ։ Բայց մեկ բան վստահաբար գիտեմ՝ հացադուլներով ու ինքնավնասումներով այս խնդիրը չենք լուծելու։»