Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ:
Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար:
Հարցերի դեպքում կարելի է դիմել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում գործող սպասարկման կենտրոններ (Արմենակյան 127, Ռիո մոլ առևտրի կենտրոն, Տաշիր առևտրի կենտրոն, Ֆուչիկի 1Ա հասցեներով), այցելել ցանկացած տարածքային ստորաբաժանման կամ գլխամասային գրասենյակ, զանգահարել 1-80, 080000180 հեռախոսահամարներով կամ գրել [email protected]էլեկտրոնային փոստին: