Search
Close this search box.

Ադրբեջանը բլոգեր Լապշինի դեմ 2 քրեական գործ է հարուցել

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով գտնվում է Հայաստանում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր դեմ Ադրբեջանում 2 քրեական գործ են հարուցել:

Բլոգերի խոսքով՝ այդ մասին իրեն մեկ ամիս առաջ նախազգուշացրել են ռուսական «լուրջ» կազմակերպության աշխատակիցները, ապա նաև Իսրայելի ԱԳՆ-ը:

«Ինձ ասացին, որ Ադրբեջանի ղեկավարությանը զայրացրել է այն, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Բաքվում իմ դեմ մահափորձի վերաբերյալ բողոքը՝ հիմք ընդունելով Ռուսաստանից և Իսրայելից բժշկական եզրակացությունները: Ինչպես նաև խորհուրդ էին տվել զգոնություն ցուցաբերել և ներկայացրել այն երկրների ցուցակը, որոնք ադրբեջանական կաշառքի դիմաց կարող են ինձ ձերբակալել: Իսկ օրերս պաշտոնապես այդ մասին տեղեկացրեց Իսրայելի ԱԳՆ-ը: Հրեերենով գրված է, որ Ադրբեջանն իմ դեմ 2 քրեական գործ է հարուցվել: Ես իբր 2 հոդված եմ «խախտել»՝ «ահաբեկչության բացահայտ կոչեր» (ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատ արձակելու կոչերի համար, որին ապօրինաբար բանտում են պահում) և Ադրբեջանի դեմ «բացահայատ կոչեր» (այնտեղ իմ հոդվածների երկար ցանկն է, որտեղ ես դատապարտում եմ Բաքվի իշխանություններին կոռուպցիայի և ապօրինությունների համար): Այս ընթացքում կարող են այլ հոդվածներ հորինել: Ի դեպ, մարտին կլինեմ Ֆրանսիայում՝ Լիոնում, Ինտերպոլի գլխավոր գրասենյակում, որտեղ կբարձրացնեմ Ադրբեջանի կողմից այլախոհների և ազատ մամուլի դեմ այդ միջազգային կազմակերպության գործիքներն անօրինական օգտագործելու թեման»,- գրել է բլոգերը:

Please enter a valid URL