Child for Child ֆլեշմոբին Արյունաբանական հայկական ասոցիացիայի երիտասարդ թևի նախաձեռնությամբ: Մանկական քաղցկեղի ամերիկյան կազմակերպության առաջարկած ֆլեշմոբի նպատակն է աջակցել քաղցկեղ ունեցող երեխաներին իրենց հիվանդության դեմ պայքարում՝ ներգրավելով հենց իրենց հասակակիցներին: Աշխարհում բավականին լայն տարածում ստացած ֆլեշմոբի շրջանակում քաղցկեղով հիվանդ ու առողջ երեխաները համատեղ կատարում են We are one երգը: Փետրվարի 15-ին Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ երգի հայկական տարբերակի պրեմիերան կենտրոնում բուժված երեխաների՝Strong individuals խմբի ու Արևներ համույթի մասնակցությամբ: Մինչ պրեմիերան հավաքվածներին իրենց խոսքը հղեցին Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ Երվանդ Հակոբյանը, ապա պոզիտիվ ու հետաքրքիր երգերով հավաքվածներին ողջունեցին Հայ Լաո խմբի տղաները: Միջոցառմանը հավաքված երեխաներին իրենց հետաքրքիր հնարքներով ուրախացրին նաև մուլտհերոսները:
“Շատ կարևոր է, որ քաղցկեղ ունեցող փոքրիկները զգան, որ իրենք մենակ չեն, որ եթե իրենք հավատան ու չհանձնվեն, կարող են իրենց երազանքները իրականություն դարձնել, ու մենք՝ հասարակությունը, մեր քայլերով, մեր սիրով, մեր աջակցությամբ պետք է նպաստենք, որ իրենք առողջանան: Տեսահոլովակում բացի Արևներ համույթի երեխաներից, ընդգրկված էին քաղցկեղից արդեն բուժված և ներկայումս բուժման մեջ գտնվող երեխաներ: Այսինքն ստեղծել էինք շփման հարթակ առողջ, քաղցկեղը հաղթահարած ու քաղցկեղի դեմ պայքարող երեխաների համար: Չեք պատկերացնի՝ ինչ էմոցիաներ ապրեցինք տեսնելով երեխաների ոգևորվածությունը տեսահոլովակի նկարահանման ժամանակ, անմիջական շփումը իրար հետ, ուրախությունը: Միայն դրա համար արժեր այս ամենը կազմակերպել”,- պատմում է Արյունաբանական հայկական ասոցիացիայի երիտասարդ թևի անդամ, միջոցառման նախաձեռնող Լուսինե Հարությունյանը՝ հավելելով, որ երգի ձայնագրումն ու տեսահոլովակի նկարահանումը իրագործած բոլոր մարդիկ մեծ սիրով ընգրկվել են պրոցեսում ու աշխատել բարեգործական հիմունքներով:
Երգի cover-ի հայերեն տարբերակի՝ “Miasin” երգի բառերի հեղինակը Սառա Հարությունյանն է, այն ձայնագրվել է Tenca Music-ում, տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հակոբյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Խաչատրյանը, տեխնիկական աջակցությունը՝ Ալբերտ Թադևոսյանինը: Տեսահոլովակը նկարահանվել է Արյունաբանական կենտրոնում: