Search
Close this search box.

Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 Սու-30ՍՄ կործանիչ գնել. ՀՀ պաշտպանության նախարար

Հայաստանը մտադիր է 2019թ. վերջում կամ 2020թ. սկզբին չորս հատ ռուսական Սու-30ՍՄ կործանիչ ստանալ. ընդհանուր առմամբ, Երևանը կցանկանար 12 այսպիսի կործանիչ ձեռք բերել: Այս մասին IDEX-2019  զենքի ցուցահանդեսի ընթացքում ria.ru-ին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք Սու-30ՍՄ-ի հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի տվյալ արտադրանքը. կան ներկրման և մի շարք այլ հարցեր: Առաջին խմբաքանակը մենք ծրագրել ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ մյուս տարվա սկզբին»,-մանրամասնել է նախարարը:

Հարցին, թե քանի հատ կործանիչ կցանկանար գնել հայկական կողմը՝ Տոնոյանը նշել է, որ խոսքը 12 հատի մասին է:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ria.ru-ին հայտնել էր, որ Երևանը մտադիր է Ռուսաստանից գնել 4 հատ ՍՈՒ-30ՍՄ կործանիչ:

Պաշտպանության նախարարությունից նաև նշել են, որ ռուսական կողմից նախկինում հատկացված 100 մլն դոլարի վարկի շրջանակում զենք ձեռք բերելու գործընթացը գտնվում է իրականացման փուլում:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել էր, որ Երևանը չի սահմանափակվի 4 կործանիչով:

Please enter a valid URL