Պատգամավորների ու կառավարության անդամների համար կիրակին դարձել է առողջ ապրելակերպը խրախուսելու օր, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը. «Հույս ունեմ, որ ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում սրանով թեկուզև աննշան, բայց կնպաստենք սույն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին»,-գրել է նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ թիմը այսօր պարտվեց՝ մոտ ապագայում ռևանշի ակնկալիքով 🙂
Հ.Գ. կառավարության հետ հարցուպատասխանը նկատի չունեմ 🙃
Հ.Հ.Գ. ես գոլ չեմ խփել»: