Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը: Ձայները հետեւյալ կերպ են բախշվել` Արամ Մելքոնյան՝ 1719 ձայն, Կարեն Մկրտչյան՝ 931 ձայն, Արկադի Խաչատրյան՝ 824 ձայն, Գևորգ Սիմոնյան՝ 591 ձայն, Արսեն Ամիրխանյան՝ 525 ձայն, Վահան Զարոյան՝ 504 ձայն, Գարսիկ Սաղաթելյան՝ 350 Գրիշա Աղաջանյան՝ 273:
Ի դեպ, Վարդենիսում պարտված ՔՊ-ական թեկնածուի` Վահան Զարոյանի կողմնակիցները կեսգիշերին ճանապարհ են փակել, սակայն թեկնածուի հորդորով բացել են ճանապարհը. «Իմ կողմնակիցները ճանապարհը բացել են իմ հորդորով»,- ֆեյսբուքյան էջում գրել է իր Վահան Զարոյանը: