ԵՊՀ ուսանողները համալսարանի գլխավոր շենքի բակում իրազեկման երթ են իրականացնում. նրանք պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:
ԵՊՀ գլխավոր շենքի դիմաց ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: «Ազատ, անկախ ուսանող» պաստառներով, ուսանողները քայլերթ են անում՝ նշելով, որ չեն հանդուրժելու «կոռումպացված ռեկտորի ներկայությունը մայր բուհում»:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ ԵՊՀ նորանշանակ հոգաբարձուների խորհուրդը անտարբերություն է ցուցաբերել ուսանողների պահանջի նկատմամբ: Ուսանողների խոսքով նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն:
ԵՊՀ-ի ուսանողները պահանջում են խորհրդի արտահերթ նիստ: