Search
Close this search box.

Ճապոնացի տղամարդիկ կանանց օրինակով ըմբոստացել են Սուրբ Վալինտինի օրվա տոնակատարության դեմ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բողոքի երթ Է անցկացվել Սուրբ Վալինտինի օրվա տոնակատարության դեմ: Ինչպես հաեյտնել Է Sora News 24 տեղեկատվական պորտալը, միջոցառման կազմակերպիչը «Աչքի չընկնող տղամարդկանց հեղափոխական դաշինք» միավորումն Է: Տղամարդիկ երթով անցել են քաղաքի փողոցներով: Կազմակերպության ղեկավար Տակայուկի Ակիմոտոն հայտարարել Է, որ սա միավորման թվով արդեն 12-րդ ակցիան Է բոլոր սիրահարների տոնի դեմ: Երթի գլխավոր նպատակը նա համարել Է «ռոմանտիկ կապիտալիզմի վերացումը»: Ակցիայի մասնակիցները վանկարկում Էին «Կորչի՛ Սուրբ Վալենտինի օրը» եւ «Մի՛ մասնակցեք հրուշակագործների դավադրությանը» կարգախոսները: Ակիմոտոն նաեւ կոչ Է արել «տղամարդու մասին չդատել այն բանով, թե որքան շոկոլադ են նվիրել նրան» եւ «դադարել ծիծաղել աչքի չընկնող մարդկանց վրա»:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է The Guardian-ը, ճապոնացի կանայք սկսել են հրաժարվել Սուրբ Վալենտինի օրը տղամարդ-գործընկերներին շոկոլադ նվիրելու ավանդույթից: Շատերն ստիպված են լինում այդ նվերների վրա հազարավոր իեններ ծախսել կշտամբանքներից ու վիրավորանքներից խուսափելու համար: Ճապոնիայում նման պրակտիկան կոչվում Է giri choco կամ «պարտադիր շոկոլադ»: Ենթադրվում Է, որ տղամարդիկ պետք Է պատասխանեն մարտի 14-ին՝ Սպիտակ օրը՝ իրադարձություն, որը կոնֆետ արտադրողները մտահղացել են վաճառքները մեծացնելու համար:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճապոնացի կանանց 60 տոկոսն այս տարի փետրվարի 14-ին շոկոլադ կգնի իր համար, ավելի քան 56 տոկոսը պատրաստվում Է այն նվիրել ընտանիքի անդամներին, 35 տոկոսը՝ զուգընկերներին: Նույնքանն Էլ որոշել են ուրախացնել աշխատանքային գործընկերներին: Ինչպես նշում Է հրատարակությունը, բազմաթիվ ճապոնուհիների համար ավանդույթն ուժից վեր Է դառնում: Առանձին ընկերություններ այժմ արգելում են այդօրինակ նվերները: «Նախքան արգելքը մենք ստիպված Էինք անհանգստանալ ու որոշել, թե ինչպես եւ որքան տեղին կլինի ծախսել շոկոլադի վրա, ում նվիրել այն, իսկ ում՝ ոչ, ուստի լավ Է, որ մենք այլեւս չունենք այդ հարկադրական մշակույթը»,-պատմել Է ճապոնական ընկերություններից մեկի աշխատակցուհին:

Please enter a valid URL