Search
Close this search box.

Թվեր. Որքա՞ն ենք վճարել կարմիր գծերի համար 2015-18 թվականներին

Արագաչափ սարքերի, տեսախցիկների, կարմիր գծերի մասին ՀՀ նախորդ ընդդիմության տեսակետը հայտնի է՝ դրանք պետք է վերանան։ Նոր իշխանության տեսակետն այլ է՝ դրանք պետք է էլ ավելի զարգանան։ Դա են փաստում տեսախցիկների ավելացումը։ Այստեղ միակ տարօրինակն այն է, որ այդ նախկին ընդդիմությունն ու ներկա իշխանությունը նույնն են։

Արագաչափերի ու տեսախցիկների մասին ոստիկանության մեր հարցման ու պատասխանից և «Ո՞վ է այսօրվա Հայաստանի Սաշիկը» հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե այդ բիզնեսը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը, սուտ են։

Որպես տեսախցիկներին անբաժան մաս են դիտվում նաև մայրաքաղաքը ողողած կարմիր գծերը։ Դրանք էլ քամում են վարորդի գրպանը՝ թե՛ տուրքերով, թե՛ տուգանքներով։

Yerevan.Today-ը հարցումով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ իմանալու, թե որքա՞ն են կազմել Երևանի կարմիր գծանշումներով կայանատեղիներից ստացված վճարները և քանի՞ տուգանքի որոշումներ են կայացվել չվճարումների արդյունքում։

Համաձայն պատասխանի՝

Ավտոկայանատեղիների վճարների մասով Երևանի համայնքային բյուջե փաստացի մուտքագրվել է՝

2015թ. — 853.804.513 ՀՀ դրամ,

2016թ. — 810.086.698 ՀՀ դրամ,

2017թ. — 941.322.323 ՀՀ դրամ,

2018թ. — 881.913.412 ՀՀ դրամ։

Վճարովի ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցներ կայանելու և չվճարելու հետևանքով կայացել է տուգանքի հետևյալ քանակի որոշում․

2016թ. — 102.758 որոշում,

2017թ. — 64.933 որոշում,

2018թ.՝ մինչև նոյեմբերի 27-ը, 56.177 տուգանքի որոշում:

27.11.2018 թվականից մինչև տարեվերջ որոշումներ դեռ չեն կայացվել քանի որ այդ իրավախախտումներով նիստերը տեղի են ունենալու 2019թ. հունվար ամսից:

«Ո՞ւմ կողմից և ինչպե՞ս է տնօրինվում ստացված գումարը» հարցին քաղաքապետարանը չի պատասխանել, ինչպես նաև չի պատասխանել հարցին, թե քանի տուգանքի որոշում չի կատարվել։

Մեկ այլ հարցման պատասխանից պարզ է դառնում, որ առանձնացված ավտոկայանատեղիների տուգանքներից ստացված միջոցները փոխանցվել են համայնքային բյուջե և բաշխվել ըստ տարեկան բյուջեի համապատասխան ծախսային ուղղությունների։

Նշենք, որ տուգանքներից միայն 2017 թվականին բյուջե է մուտքագրվել մոտ 250 մլն դրամ։

Մանրամասները՝ Yerevan.Today- ում

Please enter a valid URL