Search
Close this search box.

«Ժողովուրդ». Հայկ Մարությանի որոշումը՝ դժգոհության պատճառ. բողոքի ակցիա կլինի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության աշխատողները և որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ քաղաքապետը ընկերությանը ներկայացրել է նոր տնօրենին` Ռուբեն Սարգսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Սարգսյանն այս ընթացքում անգամ հասցրել է բարեփոխումների առաջարկներ ներկայացնել քաղաքապետարան»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL