Search
Close this search box.

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալներից մեկը հացադուլ է սկսել

Հայաստանի քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հաստատեցին ցմահ դատապարտված Արամ Հարությունի Խաչիկյանի՝ հացադուլ հայտարարելու մասին տեղեկությունը:

Հայաստանի քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասաց, որ դատապարտյալը պահանջում է իր դեմ հարուցված քրեական գործի ու դատավճռի վերանայում:

Այդ նպատակով նաև դիմում է գրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով, որ նախարարն այցելի իրեն:

Արամ Հարությունի Խաչիկյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել սպանություն կատարելու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով:

Please enter a valid URL