Search
Close this search box.

«Ե՞րբ են բարձրանալու աշխատավարձերն ու թոշակները». Ուրիխանյանը՝ Փաշինյանին

«Ծրագրում կոնկրետ չի նշվում մանկավարժների, գիտնականների, բժիշկների, ուսուցիչների ու զինվորների կենսամակարդակի արագ, շուտափույթ, տեսանելի չափելի լուծումների մասին»,- Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ վարչապետին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Աշխատավարձերի բարձրացումն ու աշխատատեղերի ստեղծումը մեր տնտեսության նպատակն է: Զինվորականների մասով լուրջ փոփոխություններ ենք կատարել. զինկենսաթոշակառուների բնակարանային խնդիրը, որը տասնյակ տարիներ մեռյալ կետի վրա էր, լուրջ քայլ ենք արել լուծելու համար: Լրջագույն քայլ էր նաև սպառողական վարկերի վերակառուցումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ հարցը հնչեցրեց նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը. «Այս հարցն ամենուրեք տալիս են քաղաքացիները. հիանալի նախաձեռնություն է միկրոբիզնեսին հարկերից ազատելը: Մանկավարժներ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ, հրշեջներ, ոստիկաններ, որոնք չեն ուզում կամ չեն կարող բիզնեսով զբաղվել, ե՞րբ են բարձրանալու նրանց աշխատավարձերը, նպաստները, թոշակները, անկախ նրանից՝ պետական եկամուտները միայն հարկահավաք ձևով կգոյանան, թե՞ ոչ, չի՞ լինելու արդյոք պետության եկամուտներ՝ շահույթի ձևով»:

Ն. Փաշինյանն արձագանքեց՝ թվեր հնչեցնելով. «2019-ից 85 հազար մարդու նպաստ ավելացրել ենք: 220 հազար մարդու աշխատավարձ ավելացրել ենք: Պետպատվերով բուժսպասարկման շահառուների թիվն 250 հազար մարդով ավելացել է, չարորակ ուռուցքներն անվճար կվիրահատվեն… Թոշակների ավելացման համար կառավարությունն իր բաժինը կանի ստվերի դեմ պայքարելով, բայց եթե թոշակառուն գնալու ա մի կգ շաքարավազ առնի ու թույլ տա, որ ՀԴՄ չտան, իր թոշակը չի բարձրանալու կամ բարձրանալու է 1000, 2000 դրամով… Ի դեպ, տեղեկացնեմ, որ թոշակը 1000 դրամով բարձրացնելու համար 6 մլրդ դրամ է անհրաժեշտ»:

Please enter a valid URL