Search
Close this search box.

Կենդանաբանական այգու կառավարման համար կստեղծվի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ

Այսօր Երևանի ավագանու նիստին որոշում կայացվեց հաստատել «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը:

Ըստ նախագծի՝ փոփոխությունը պայմանավորված է համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառավարման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: Այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով ստեղծել կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ: Ելնելով վերոգրյալից՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը:

Զեկուցողը՝ Մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը, հայտնեց, որ խորհուրդը բաղկացած է լինելու տասնմեկ անդամից, երկուսը կենսաբանական այգու աշխատակիցներ են լինելու, խորհրդի անդամներին նշանակելու է քաղաքապետը:

Ավագանու անդամներից մեկը բարձրաձայնեց Կենդանաբանական այգում վաճառվող սննդի վերահսկողության հարցը, սննդի գնի բարձր լինելը: Զեկուցողը նշեց, որ մինչ այսօր նման բողոքներ՝ սննդի որակի և գնի հետ կապված, չեն ստացել, և խորհրդի կազմը որևէ կապ չունի դրա հետ: «Ինչ վերաբերում սննդին, դա միշտ վերահսկվում և վերահսկվելու է»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Անտոնյանն առաջարկեց հրավիրել խորհրդի կազմում Կենդանաբանության ինստիտուտի մասնագետներին՝ առանց սպասելու նրանց հայտերին:

Please enter a valid URL