Search
Close this search box.

Առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները փակեցին հեղափոխության քաղաքական փուլը՝ բարձր լեգիտիմությամբ օժտելով խորհրդարանին ու կառավարությանը,  ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ընթացքում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այդ խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին 3-րդ հանրապետության պատմության մեջ, որովհետև տեղական և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների և, ընդհանրապես, միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական: Նույն գնահատականը տվեց նաև հայաստանյան հանրությունը: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններն առաջինն էին Հայաստանի 3-րդ հանրապետության մեջ, որոնց արդյունքները չվիճարկվեցին ոչ Սահմանադրական դատարանում, ոչ էլ հանրայնորեն:

Հետևաբար, ունենք լեգիտիմության շատ բարձր աստիճան ունեցող խորհրդարան և լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն: Կարող ենք արձանագրել, որ նախորդ տարվա դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններով ավարտվեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության քաղաքական փուլը, երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի:

Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգն անթերի է, և հետագա կատարելագործման ու լրջագույն բարեփոխումների կարիք չունի: Սա ընդամենը նշանակում է, որ քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել, և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև տեղի ունեցած ընտրությունների բովանդակային մասին:

«Հայաստանի քաղաքացիները առաջին անգամ ընտրում էին ոչ միայն խորհրդարան, այլև երկրի ղեկավարի լիազորություններով օժտված վարչապետ, և, հետևաբար, անձամբ ինձ համար բացառիկ մեծ պատիվ է, որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ստանալը: Հարկ եմ համարում ընդգծել, որ ինձ համարում եմ ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի, այլև մնացած բոլոր ուժերի օգտին քվեարկած քաղաքացիների, ինչպես նաև ընտրություներին չմասնակցած քաղաքացիների վարչապետը, ում առաքելությունն է ծառայելը պետությանը, հայրենիքին և ժողովրդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL