Search
Close this search box.

Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք կողմ չենք քվեարկի. Ծառուկյան

Կառավարության ծրագիրը շատ գեղեցիկ է գրված, կան մի քանի դրույթներ, որոնք, եթե իրականացվեն, ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով կառավորության ծրագրի մասին:

Ծառուկյանի խոսքերով, Հայաստանում եղել է քաղաքական հեղափոխություն, հիմա պետք է լինի տնտեսական հեղափոխություն. «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ: Եթե չփոխվի, մենք կողմ չենք քվեարկի»:

ԲՀԿ նախագահը նշեց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որը ծրագրում բացակայում է. «Որևիցե թիվ չկա: Գումարներ պետք է ներդրվեն, առանց դրա տնտեսական աճ չի կարող լինել: Իսկ ներդրման համար անհրաժեշտ են պայմաններ, մենք չենք կարող գնալ մարդկանց խնդրել, որ գան ներդրումներ անեն: Հայաստանում պետք է ավելի լավ պայմաններ լինեն, որպեսզի մարդիկ գան, իսկ կառավարությունն էլ պետք է որոշի, թե ով է ավելի կայացած, ով ավելի մեծ փորձ ունի, ում պետք է հնարավորություն տրվի»:

«Քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ է դուխ ու կամք, իսկ տնտեսականի համար՝ փող, փողի աղբյուրը, ժամկետը, որը բացակայում է ծրագրում»,-հավելեց Ծառուկյանը:

Please enter a valid URL