Հրազդան քաղաքի մի ամբողջ մեծ թաղամաս` Կոճոռը, մնացել է սովետական տարիների ասֆալտի հույսին. ժամանակին Երբ Սասուն Միքայելյանն էր Հրազդանի քաղաքապետը, թաղամասը ուշադրությունից դուրս մնաց, եկավ Արամ Դանիելյանը, սահման գծեց, որ այդ թաղամասում գործ չարվի: Միայն թաղամասի վերին հատվածում իրենց պաշտոնավարման ժամանակ Միքայելյան Սասունն ու Արամ Դանիելյանը երկու մեծ քար դրեցին ու վրան Հրադզան գրեցին: Հիմա էլ եկավ նախ քաղաքապետ Սասուն Միքայելյաանի ընկերոջ աղջիկը` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա որդին` հիմնական քաղաքապետ: Միևնույն է ոչ ոք այս ամիսների ընթացքում անգամ չի փորձել ոտք դնել Կոճոռ թաղամաս ու տեսնել, թե 90-ականի սկզբից մինչ օրս ինչպես է որբի գլխի պես ոտքի տակ մնացել Հրազդանի այդ հատվածը:
Հաջորդ տեսանյութը կվերաբերի կոյուղաջրին, որը ամենամեծ խայտառակությունն է այդ թաղամասում` ասֆալտ փռելու փոխարեն կոյուղաջուրն է փռվում ասֆալտին արդեն 25 տարի: