«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի գործով վերաքննիչ նիստը երեկ հետաձգվել է։
Նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը, պատասխանելով մեր լրագրողի հարցին, թե ինչպես է արձագանքել նախաքննության մարմինը Ղազարյանի և նրա ընկերոջ առաջարկին, թե պատրաստ են պետությանը 6 միլիոն դոլար փոխանցել, Հարությունյանն ասել է, որ ՀՔԾ-ից դեռ արձագանք չեն ստացել․«Մեր առաջարկն ուժի մեջ է, հստակ պատասխան չենք ստացել, սա պարտքով փող չէ, որ մենք էլ հանենք տանք… Հիմա գործի քննությունը գնում է, Ղազարյանը սերտ համագործակցում է նախաքննության հետ, ներկայացնում է բոլոր փաստաթղթերը։ Թե իրենք ինչ որոշում կկայացնեն, ինձ թվում է՝ պետք է դատավարական կարգով որոշումներ ընդունվեն»»։
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: