Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը անդրադառնալով կոկորդիլոսաբուծության ծրագրին լրագրողներին տեղեկացրել է, որ դրա մասին ներդրողն ասուլիսի ժամանակ մանրամասն ասել է, այն է՝ երբ հողհատկացումը կունենան, կսկսեն աշխատանքներ տանել.«Հողհատկացումը նախատեսված է մինչև մարտի կեսեր: Որ իրականություն դառնա, դրանից հետո կնայենք՝ ըստ ժամանակացույցի»,- ասաց նա:
Թե որքան կհատկացվի մաքսազերծմանը, Սարգսյանը չպատասխանեց, խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՊԵԿ-ին: Իսկ հարցին, ի վերջո, որոշվե՞ց` որպես ինչ է ներմուծվելու կոկորդիլոսի ձուն, մարզպետը նշեց. «Ներմուծվելու է որպես թռչնի ձու»: