Search
Close this search box.

Քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ փետրվար ամիսը շատ երկրներ նվիրում են քաղցկեղի խնդրին՝ խոսում այս հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման հրամայականների մասին:

#CityofSmyle հիմնադրամի գործունեության շրջանակներում ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում այս հիվանդության «տապալմանը»:

Քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում, եւ Հայաստանում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի այս հիվանդությամբ ախտորոշված քաղաքացիները ստիպված չլինեն փախստականների ճամբարներում բնակվել, բարձր մակարդակի բուժում ստանալու համար»:

Please enter a valid URL