«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է գործունեությունը դադարեցնելու մասին
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հակոբյանն ու Ֆարմանյանը ՀՀԿ անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել:
«Պանարմենիան Մեդիա Գրուպի» հետ համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ATV-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան TV» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը:
Փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում: «Արմնյուզը», «Լավ ռադիոն» (Ռադիո 107fm) և «Թերթ.am»-ն անցել են «Քառյակ Մեդիային»:
Իսկ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջանի» (Ռադիոպռո) բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։
Հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը՝ որոշում է կայացվել դադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծել նրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարման պայմանագրերը:
Հիշեցնենք, որ մեդիադաշտի առյուծի բաժինը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին դարձավ նրա փեսայի` Միշիկի սեփականությունը: Այսօր այլևս դժվար է պահել այդ ծավալի լրատվամիջոցներ` ծախսային առումով: Ժամանակին բիզնեսմեները թաքուն դժգոհում էրն, թե գովազդի անվան տակ իրենց դեմ ռեկետ է իրականացվում: Հիմա այդ գործարարները այլևս պարտադրված չեն գովազդի անվան տակ ամիսը մի քանի միլիոն մուծվել Սերժ Սարգսյանի փեսային պատկանող լրատվամիջոցներին: Եվ հիմա Միշիկը ստիպված նոր տերեր է գտնում: Նրանք Միշիկի թիմակիցներն ու մերձավոր ընկերներն են: Առայժմ մեդիա դաշտում Միշիկը հանձնվում է: