Search
Close this search box.

«168 ժամ». Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել

«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ էր, որ խորհրդարանի լուծարումից հետո ՀՀԿ-ական գաղափարական թևը գործազուրկի կարգավիճակում չէր լինելու, քանի որ նրանց պատրաստվածության մակարդակն անգամ հեղափոխական իշխանությունները չեն վիճարկում։ Եվ ահա կարծես թե նրանք գտել են ակտիվ քաղաքական գործունեությունը կոնկրետ ոլորտային ուղղություններում աշխատանքի հետ համատեղելու զանազան տարբերակներ։

«168 ժամի» տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում, որը կրթական հիմնադրամից վերածվում է կրթական կենտրոնի և իր գործունեությունը ծավալելու է  ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններով։ Կոնկրետ Ա. Աշոտյանը զբաղվելու է արտաքին քաղաքական ծրագրերի հետազոտությունների համակարգմամբ»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL