Արմավիրի մարզի Արշալույս համայնքում կրքերը չեն հանդարտվում: Օրեր առաջ հավաքված երիտասարսները նույնիսկ ոստիկաններին քաշքշեցին: Միջադեպը տգեղ էր ոչ միայն այն պատճառով, որ հավաքված երիտասարդները ոստիկան էին քաշքշում, ու ոստիկանն էլ նրանց, այլ որ ոստիկանը նկատեց` այդ տղաները հարբած են դուրս եկել փողոց:
Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ անդամ Նարեկ Սամսոնյնաը այս դեպքի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սաբոտաժ ե՞ք անում, էս ի՞նչ խաբար ա: Նոր Հայաստանում ոստիկան ե՞ք քաշքշում, կամ դուք` հպարտ քաղաքացի եք քաշքշում: Ընտրված ու կոկորդիլոսի ձվերով տարված մարզպետ ե՞ք վիրավորում: Մի հատ բոլորդ ձեռք-ձեռք բռնած` հանգիստ նստեք տեղներդ:
Վարչապետ հայոց, մի հատ լայվ մտի էս ժողովուրդը «Վարչապետ» արաղը խմել սաբոտաժ ա անում, սենց չի կարա մնա էս հարցը»: