ՔՈ կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեսյբուքան իր էջում գրում է.
«Մեքենայի մեջ մի ռադիոկայանով լուրեր են հաղորդում։ Հաղորդավարը հպարտ, ուրախ ու չարաճճի տոնով ասում ա․ «Մեր վարչապետի շնորհիվ գործարարները նոր սերնդի ՀԴՄ-ների համար 160 հազար դրամի փոխարեն կվճարեն 60 հազար դրամ»։ Տուն հասա, տեսնեմ՝ Դավիթ Անանյանը «Լուրեր»-ով ասում ա մնացած գումարը բյուջեից ա վճարվելու։ Այսինքն՝ ստացվում ա, որ մեր սիրելի (էս բառը լրագրողի բազմանշանակ դադարի ժամանակ «լսվեց», որ անաչառության պատրանքը լիարժեք լինի) վարչապետը կոնկրետ տնտեսվարողների ծախսը տարածել ա բոլորիս, նաև ինձ վրա։ Հիմա լա՞վ ա դա, թե՞ վատ։ Ես կարծում եմ՝ ճիշտ ու, հավանաբար, արդյունավետ որոշում ա։ Պետական բյուջեն հենց եկամուտների վերաբաշխման մեխանիզմ ա, որը սոցիալական արդարության հասնելու նպատակ ունի։ Բայց ներկայացման ձևը… Թագավորը կանչեց նազիր-վեզիրին, ջղայնացավ անարդարության համար ու մի հարվածով ամեն ինչ միանգամից շտկեց, արդարությունը վերականգնեց։ Վարչապետ մի ասա, մի Սուպեր Մարիո ասա։ Հիմա ասածս ինչ ա… մի արեք տենց, էլի։ Դրա ժամանակն էլ կգա, երբ միակ հույսը տենց տապոռ PR-ը կմնա, մի շտապեք։
Ի դեպ, եթե հարց առաջանա, թե գրածիս հասցեատերն ով ա, ասեմ, որ լրագրողական ու վարչապետի PR-ով զբաղվող համապատասխան հանրույթներն են։
Հա, ու մեկ էլ դա դժվար թե ազդի հարկերի համահարթեցման դեմ ծավալվող գործընթացների վրա»