Search
Close this search box.

ԵՊՀ գիտաշխատողները բողոքի ակցիա են իրականացնում

ԵՊՀ-ն ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մի շարք գիտաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնելու: Այս պահին նրանք քայլերթով շարժվում են դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018-ի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշումը: «Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018-ի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը: Ըստ ԵՊՀ գիտաշխատողների՝ ընդունված որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այդ առիթով համալսարանում արդեն եղել են քննարկումներ, որոնց ընթացքում աշխատակիցները հայտնել են իրենց դիրքորոշումը և այսօր որոշել են բողոք-առաջարկությունով դիմել պատկան մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL