Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև Տիգրան Պետրոսյանին՝ Շիրակի, Հայկ Չոբանյանին՝ Տավուշի մարզպետ նշանակելու մասին նախագիծը:
Հիշեցնենք՝ նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ «Իմ քայլից» Տիգրան Պետրոսյանն իր մերձավորների մասնակցությամբ Գյումրիում փոքրիկ հյուրասիրություն է կազմակերպել և ասել, որ իրեն Շիրակի մարզպետ են նշանակել:
Իսկ Հայկ Չոբանյանի՝ Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին վաղուց էր խոսվում: