«Բնապահպանության նախկին նախարարները թռել են երկրից». Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուրեր կան, որ 2 նախկին բնապահպանության նախարարները՝ Վարդան Այվազյանն ու Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ), Հայաստանում չեն։ Որքան հասկացա, թռել են։ Իրենց ձեռքով են ստորագրվել գրեթե բոլոր հանքերի ուսումնասիրման և շահագործման դրական եզրակացություններն ու թույլտվությունները, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություններն Արարատյան դաշտի արտեզյան ավազանում»։
Հիշեցնենք որ, Հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։