Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի եղբոր խափանման միջոցի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել
Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին կալանավորելու որոշումը մի քանի ամիս է՝ վիճարկվում է դատարաններում, հայտնում է Armtimes.com-ը:

Լ. Սարգսյանը, հիշեցնենք, հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստացման համար որպես մեղադրյալ է ներգրավվել դեռեւս 2018 թվականի հուլիսին. դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և կալանավորելու որոշում կայացրել. Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Տեղեկացանք, որ նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, պետք է քննվեր Լյովա Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL