Search
Close this search box.

Արսեն Ջուլֆալակյանն ու ևս երեք ըմբիշ հաղթող են դարձել Ֆրանսիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) հաղթող են ճանաչվել Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված միջազգային խոշոր մրցաշարում, հայտնում են ՀԱՕԿ-ից։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:

 

Please enter a valid URL