Search
Close this search box.

Հանցագործները՝ պաշտոնի հավակնորդներ

019 թ-ի մարտի 2-ին Շիրակի պետհամալսարանում տեղի կունենա ռեկտորի ընտրություն, որին ակտիվ պատրաստվում է նաև ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանն իր ֆան-ակումբով: Փորձերը ձախողելու ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունը, որը կազմակերպել էին սահակականները հունվարի 19-ի Հոգաբարձուների խորհրդի նիստում և առաջարկել այն հետաձգել մինչև սույն թվականի հոկտեմբեր ամիսը, երբ ֆյուրեր Մինասյանի դասախոսական ստաժի 3 տարին կլրանա և վերջինս ևս կմասնակցի ռեկտորի ընտրությանը, տապալվեցին: Դրանից հետո Մինասյանն ու իր կողմնակիցներն անցան հաջորդ պլանի իրականացմանը, որը բաղկացած է 2 կետից.
1. ռեկտորի ընտրությանը մասնակցել և հաղթել, որը, ըստ սահակապաշտների, խնդրահարույց է,
2. մասնակցել ընտրությանը մի քանի թեկնածուներով և կրկին ձախողել այն՝ թույլ չտալով որևէ մեկին ստանալու մասնակիցների 51 տոկոսի ձայները՝ այդպիսով այն հետաձգելով և հասցնելով մինչև հոկտեմբեր ամիսը: Առաջին թեկնածուն, ում Մինասյանի ֆան-ակումբն առաջ էր մղում՝ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան՝ մոլի սահակական Թամարա Մելիքյանն է, որը 2018 թ-ի հոկտեմբերին ռեկտորի ԺՊ-ի պաշտոնի համար մղված պայքարում պարտվեց Երվանդ Սերոբյանին, որն այժմ իր հանգստասենյակում է անցկանցում Սահակ Մինասյանի ֆան-ակումբի որոշ նիստերը… Հիշեցնեմ, որ տիկին Մելիքյանը 2013 թ-ի ձմեռային քննաշրջանի ժամանակ Ռուսաստանում գտնվող իր ընկերուհու դստերը գնահատական էր նշանակել, ինչի հետևանքով ռեկտոր Վարդևան Գրիգորյանը վերջինիս և նրա հանցակիցներին խիստ նկատողություն էր տվել, իսկ դատախազությունն էլ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով քրեական գործ էր հարուցել: Այդ հանցագործության արդյունքում տուժեցին անմեղ մարդիկ, որոնք զրկվեցին աշխատանքից, սակայն հանցագործները մնացին բուհում: Ավելին` հանցագործ Մելիքյանի դեմ քրեական գործը ինչ-որ մարդկաց խնդրանքով կարճվեց և վերջինս պարգևատրվեց՝ դարձավ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան: Այո՛, չզարմանաք… Քրեական հանցագործությունը կարճվում է ինչ-որ խնդրանքների հիման վրա: Իրականում, տիկին Թամարային բանտից փրկեց նրա դուստրը, այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ում ջանքերի շնորհիվ էլ ուսանող ծեծող հայտնի մայրիկը դարձավ դեկան:
Երկրոդ թեկնածուն, ում մինասյանական թևը առաջ է տանում, Սահակ Մինասյանի մտերմուհի Արմենուհի Սարգսյանն է: Այս կինը, ղեկավարելով բուհի Հետբուհական և լրացուցիչ կրթության բաժինը, խայտառակվեց, երբ 2015թ-ի դեկտեմբերի 25-ի գիտական խորհրդի նիստի ժամանակ նրա հաշվետվությունը գնահատվեց անբավարար: Սեփական սխալները չուղղելու նպատակով նա լքեց պաշտոնը և կտրուկ լավացրեց իր դիրքերը բուհում կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանի օրոք, որը նրան նշանակեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն՝ 350 հազար դրամ աշխատավարձով: Պարոն Մինասյանն ու իր ընկերուհին կդավաճանեին իրենց, եթե չչարաշահեին իրենց պաշտոնեական դիրքերը… Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում ռեկտորի հովանավորյալ տիկին Արմենուհին մասնակցում և հաղթում է կեղծ մրցույթներին, որոնց նրա հետ, օրինակ, մասնակցում են ԱՄՆ-ում բնակվող մարդիկ: Բացի այդ, հաղթանակ տարած և 3 ամիսների համար 1 միլիոն 700 հազար դրամ գրպանած սույն կերպարը, պարզվում է չէր էլ կարող մասնակցել այդ մրցույթին, քանի որ մի քանի մրցութային պահանջներին չէր համապատասխանում: Ստացվում է` Սահակ Մինասյանը և Արմենուհի Սարգսյանը, կեղծելով մրցույթի արդյունքները և անտեսելով մրցույթին մասնակցողների նկատմամբ սահմանված պահանջները, տարրականորեն գողացել են Համաշխարհային բանկի գումարները… Հավելեմ, որ իր ընկերոջը հակագիտականությամբ չզիջող սույն տարրը, սեփական անգրագիտությունն առաջ տանելով ձախողեց ՇՊՀ-ի ասպիրանտների և հայցորդների աշնանային դասընթացները: Զավեշտալին այն է, որ դրա համար վերջինս պատասխանատվության չենթարկվեց: Ստացվում է, որ ՇՊՀ-ում ամեն չկայացած և ինքնահաստատման խնդիրներ ունեցող մեկը կարող է անպատիժ մնալ և ձախողել տասնյակից ավել մարդկանց դասընթաց, որի դիմաց վերջիններս մուծում են բավականին մեծ գումարներ: Չի պատժվում, քանի որ համարվում է Մինասյանի բեսպրեդելշչիկ պրոտեժեն: Հավելեմ, որ Ա. Սարգսայնը Մինասյանի ֆան-ակումբի այն ներկայացուցիչներից է, որը աշխատանքի ժամին իր կաբինետում լինելու փոխարեն վազում է ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակ՝ ֆյուրերին տեսակցելու և համապատասխան հրահանգներ ստանալու համար: Այս կինը նաև աչքի է ընկում իր “լայնաբերանությամբ”՝ ուրիշներին մեղադրելով կոռուպցիայի մեջ, սակայն մոռանալով թե՛ իր դասախոսական անցյալը, թե՛ Մինասյանի հետ համատեղ վերը նշված հանցագործություններին ակտիվ մասնակից լինելը:
Ստացվում է, որ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնի համար Սահակ Մինասյանի թիմը ցանկանում է առաջ մղել մարդկանց, որոնք տարրական հանցագործներ են:

Հ.Գ.Սահակ Մինասյանի թիմը նաև ռեկտորի ԺՊ-ի նոր թեկնածուների փնտրտուքների մեջ է: Նրանք հավատում են,որ մարտի 2-ի ընտրությունները կտապալվեն և ակտիվ նախապատրաստվում են ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրաժարականին (այսպիսի ծրագիր էլ կա Սահակ Մինասյանի մոտ) ու նոր ռեկտորի ԺՊ-ի ով լինելու մասին արդեն խոսկացություններ կան: Իսկ այդ մասին՝հաջորդիվ:
Գագիկ Համբարյան

Please enter a valid URL