Search
Close this search box.

Դարի կողոպուտ. ալմաստներ փնտրելիս մասնատել են հինավուրց արձանը

Տարվա ամենահիմար կողոպուտի տիտղոսը ստացել է ցուլի հինավուրց բրոնզե արձանի կողոպուտը հարավային հնդկական Անդղրա-Պրադեշ նահանգում՝ տաճարներից մեկի մուտքի մոտ: Եւ չնայած մեկ տոննայից ավելի կշռող ցուլի արձանն իրենից որեւէ արժեք չէր ներկայացնում՝ կողոպուտի բոլոր մասնակիցները կկանգնեն դատարանի առաջ:

Արձանը գտնվում էր Արեւելյան Գոդավարի շրջանում՝ տաճարի մուտքի մոտ, իսկ արվարձաններում, ինչպես եւ Հնդկաստանի բազմաթիվ այլ մասերում, լեգենդներ էին շրջում ոմն մահարաջիի գանձերի մասին, որոնք նա ինչ-որ տեղ էր թաքցրել: Բազմաթիվ բնակիչներ ապարդյուն փնտրում էին գանձերը, սակայն շարունակում հավատալ լեգենդին: Իսկ երբ շրջակա գյուղերից մեկի բնակչի մոտ ծագել էր միտքը, որ մահարաջիի ալմաստները պահված են Նանդի ցուլի արձանի մեջ, բոլորը նրան հաճույքով հավատացել էին:

Կողոպուտի համար 15 մարդ էր հավաքվել, որոնք գիշերը քաշելով տեղափոխել էին ծանր արձանն այդ տարածքում գտնվող գետի ափ, որտեղ սղոցում էին ողջ գիշեր: Նրանց չէր հաջողվել հայտնաբերել ալմաստները ցուլի ներսում, ինչից հետո կողոպուտի որոշ մասնակիցներ ներկայացել էին ոստիկանություն մեղայականով: Խմբավորման մասնակիցները մեղադրվում են վանդալիզմի, պատմական քանդակի եւ տաճարի ունեցվածքի ոչնչացման մեջ, հաղորդում է ТАСС-ը:

Please enter a valid URL