ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները`
— ՀՀ փոխվարչապետեր
— Վարչապետի աշխատակազմի ղեկավար
— ԱԽ քարտուղար
— Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
— Աշխատակազմի վարչության պետեր
— Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
— Վարչապետի խորհրդականներ
— Վարչապետի որոշ օգնականներ
Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
— Երկու փոխվարչապետերը
— ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ: Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են` ըստ օրենքի պահանջի»։