Պրահայի դատախազությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Պրահայի վերահսկիչ գերատեսչության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալայի հայտարարությանը:
«Պրահայի քաղաքային դատախազությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից պաշտոնական հայց է ստացել Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին: Այժմ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթերը: Դրանից հետո միայն առաջարկ կարվի արդարադատության նախարարությանը՝ արտահանձնման թույլատտվություն տալու կամ չտալու մասին»,- ասել է պաշտոնյան:
Չեխիայի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման մասին վերջնական որոշում կայացնում է արդարադատության նախարարը՝ համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա: