Երեկվանից Բագրատաշենի մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող ներմուծողները քիչ առաջ բացել են մաքսակետի մուտքն ու ելքը։ Մաքսակետ է այցելել եւ բողոքի ակցիա իրականացնողների հետ բանակցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
NEWS.am–ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնող ներմուծողներից Գայանե Այվազյանը հայտնեց, որ ճանապարհը բացել են Վանեցյանի հորդորով։
«Առավոտյան մեզ այցելեց պարոն Վանեցյանը, շատ շնորքով բացատրեցինք իրավիճակը, ասաց, որ այս անգամ թույլատրում են բեռները անցկացնել սահմանը, սակայն այլեւս չենք կարող մեր իմացած եղանակով իրականացնել այդ գործընթացը, քանի որ օրենքում փոփոխություններ են եղել»
Նշենք, որ ներմուծողները դժգոհում են, որ մեկ շաբաթ առաջ ապրանք են բերել Ստամբուլից, սակայն հայկական կողմը թույլ չի տվել 25 կգ–անոց բեռները ներմուծել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։