Search
Close this search box.

Արմեն Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր մրցասպարեզ մտան ավագ տարիքային խմբի՝ մինչեւ 17 տարեկանների, 69 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանը ներկայացնող երկու ծանրորդներն էլ դարձան մրցանակակիր: Արմեն Գրիգորյանը երկամարտի 296 կգ արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը և  հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մյուս մարզիկը՝ Ռաֆիկ Հարությունյանը, չնայած մեկ կիլոգրամով զիջեց իր թիմակցին, սակայն արժանացավ բրոնզե մեդալի: Բանն այն է, որ ռումինացի Պաուլ Դումիտրեսկուն հրում վարժությունում անսպասելի բարձրացրեց 169 կգ ծանրաձողը եւ երկամարտում հավասարվեց Արմեն Գրիգորյանին, սակայն անձնական քաշով զբաղեցրեց 2-րդ տեղը:

Please enter a valid URL