Search
Close this search box.

Իրանը պատասխանում է Հայաստանին՝ Ադրբեջանից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այս մասին հայտնում է  Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, մասնավորապես ասել է. «Տեսեք, եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել, մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, միայն մեր անմիջական հարևաններից Վրաստանն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում, և այդ շուրջ 170-միլիոնանոց երկրներով շրջապատված Հայաստանը կարող է իր առաջանցիկ զարգացումը դարձնել ժողովրդավարությունը, միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»:

Please enter a valid URL