Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։
Տեղեկացնենք, որ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել կալանավորումը խափանման այլ միջոցով՝ գրավով փոխարինելու վերաբերյալ: ՀՔԾ–ն էլ միջնորդել է ևս երկու ամիս ժամանակով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Երկու գործն էլ քննում է դատավոր Արթուր Մկրտչյանը։