Search
Close this search box.

Պուտինն հայհոյո՞ւմ է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե Պուտինն արդյոք հայհոյո՞ւմ է, հայտնում է «АиФ»-ը:

Նա հայտարարել է, որ նախընտրում է հարցն առանց մեկնաբանության թողնել:

«Կարող եմ միայն ասել, որ ինչպես յուրաքանչյուր նորմալ տղամարդը, նա, իհարկե, կարող է այս կամ այն մարդուն կամ գործընթացին իր բացասական վերաբերմունքն արտահայտել»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ այդ ընթացքում «արյունը սառչում» է:

 

Please enter a valid URL