Search
Close this search box.

«Իմ քայլը» խմբակցությունը հերքում է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել և հերքել  մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբրև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ, իբր «նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին և իր կուսակիցներին մեղադրել քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու մեջ:

Հայտարարության մեջ նշվում է.

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է այս տեղեկատվությունը՝ փաստելով, որ ներկայացվածն աղերս չունի իրականության հետ։

Հաստատում ենք, որ հունվարի 8-ի երեկոյան կայացել է Երևանի ավագանու ընտրություններից հետո առաջին նմանատիպ ներթիմային հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ավագանու դերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության հետ աշխատանքի և թիմի ընդհանուր տեսլականի շուրջ։

«Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք համարժեք կերպով հրապարակել սույն հերքումը, նույնը խնդրում ենք անել ապատեղեկատվությունը վերատպած այլ լրատվամիջոցներին:

Կոչ ենք անում, առհասարակ, խմբակցությանը վերաբերող ոչ պաշտոնական տեղեկատվությունը տարածելուց առաջ դրա հավաստիությունը ճշտել խմբակցության ղեկավարից կամ քարտուղարից, և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»:

Please enter a valid URL