Search
Close this search box.

Կառավարության ռեստորանային և ավտոմոբիլային որոշումները՝ թանկացումների պատճառ. Գագիկ Համբարյան

2019 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտան ՀՀ կառավարության  որոշ որոշումներ,  որոնց պատճառով ռեստորանատերերի համար մեծանում է հարկային  բեռը,  ինչպես նաև ավտոներկրողների համար է փոփոխվում մաքսազերծումը:
Այսպես,   ռեստորանատերերի համար սահմանված հարկային բեռը,ըստ նույն ռեստորանատերերի,  բավական բարձրացել է,  որի արդյունքում թանկանալու են նաև ռեստորանների ծառայությունները: Սակայն նույն ռեստորանատերերը համոզված չեն,  որ մատուցված ծառայությունները թանկացնելուց հետո իրենց հաճախորդները կշարունակեն օգտվել ռեստորանների ծառայություններից: Այդ ամենը  կարող է հանգեցնել մեծ քանակությամբ ռեստորանների փակմանը,  որն իր հերթին կբերի աշխատատեղերի կրճատմանը,ինչպես նաև գյուղմթերքների վաճառքի նվազմանը:
Հունվարի 1-ից նաև փոխվել է արտասահմանից ՀՀ ավտոմեքենաների ներկրման մաքսազերծումը և այն վերադարձել է նախկին թալանչիական համակարգին,  երբ մարդը մեքենան արտասահմանում,  օրինակի համար գնում   էր 3000 դոլարով,  իսկ ՊԵԿ-ն այն գնահատում է,  օրինակի համար 5500 դոլար և դրանից դուրս գալով մեքենա ներկրող անձը պետք է այդ մտացածին 5500 դոլարից պետությանը վճարի 32 տոկոս: Դա տարրական թալան է:
Մինչ այս կարգի ներդրումը ավտոներկրողը մաքսազերծում  էր գնված մեքենան հաշիվ-ֆակտուրայի հիման վրա՝ինվոյսով:
Հավելեմ,  որ մինչ այս էլ Հայաստանը տարածաշրջանի ամենաթանկարժեք երկիրն է ավտոներկրողների համար.   Այսպիսի խայտառակ համակարգ գույություն չունի ո՛չ Ադրբեջանում,  ո՛չ էլ հատկապես Վրաստանում,  որի կառավարությունն ամեն ինչ անում է,  որպեսզի Վրաստանը դառնա մեքենաներ ներկրողների տարածաշրջանի “դրախտավայր”՝ամենացածր հարկերը սահմանելով ավտոներկրողների համար: Չեմ զարմանա,եթե շուտով ականատես լինենք վրացական պետհամարանիշներով մեքենաների կտրուկ ավելացմանը հայաստանյան ճանապարհներին:
Այս որոշման արդյունքում էլ կթանկանան Հայաստանում վաճառվող մեքենաների գները,ինչպես նաև կրկին կաճի էժան և հնամաշ մեքենաների ներկրման քանակը:
Հիմա երևի բոլորն էլ հասկանում են,  թե ինչու են ՀՀ քաղաքացիների մեծ մասը իրենց ամառային և ձմեռային՝Ամանորյա արձակուրդներն անցկացնում Վրաստանում,  ինչպես նաև մինչ այս վերջին անտրամաբանական որոշումն էլ մեքենա գնելու համար գնում Վրաստան: Իսկ հիմա այդ մարդկանց թիվը կտրուկ կավելանա:
Հ.Գ.Մոտ օրերս ՀՀ վարչապետի և Հայաստանի ռեստորանների միության անդամների միջև տեղի կունենա հանդիպում.Սպասենք արդյունքներին…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL