Եվրոնյուզը հիշել է այն բոլոր հայտնի եվրոպացիներին, որոնք կյանքից հեռացել են 2018 թվականին: «Մահացած, բայց ոչ մոռացված» վերնագրված նյութում ներառված են նաև Շառլ Ազնավուրը, որը կյանքից հեռացավ 94 տարեկանում և ստամբուլցի լուսանկարիչ Արա Գյուլերը: Վերջինս մահացավ 90 տարեկանում:
Եվրոնյուզի ցանկում ընդգրկված են նաև բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը, իռլանդացի երգչուհի Դոլորես Օ’Րիերդանը, ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին, իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին և ուրիշներ: