Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցում:  ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ին մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: «Գազի գնի թեմայի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Եվ դա գիտակցում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Ես լավատեսորեն եմ տրամադրված այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնավազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Մանրամասը՝ տեսանյութում:

 

Մոսկովյան այցի մասին:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on 2018 թ. դեկտեմբերի 27, հինգշաբթի

Please enter a valid URL