Search
Close this search box.

ՊԵԿ-ը զգուշացնում և հորդորում է վճարել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը, հակառակ դեպքում կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Առևտրային, հանրային սննդի և այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար առանձին դեպքերում գանձվում են վճարներ` չկիրառելով ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ նշված գործունեությունը Հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտ` առաջարկում ենք օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել, վճարել արտոնագրային հարկը և ստանալ արտոնագիր` սահմանված պատասխանատվությունից խուսափելու համար:

Նույն գործունեությունը պետական գրանցում չստացած կամ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից իրականացվելու դեպքում կդիտարկվի որպես ապօրինի ձեռնարկատիրություն և կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, այն է` տուգանք այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից»:

Please enter a valid URL