Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Կրակոցներ Երևանում. «Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց հնչել են կրակոցներ

Երեկ ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս» Որսորդական զենքեր և պարագաներ ընկերության դիմաց կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են դեռևս անհայտ ատրճանակից կրակված պարկուճներ, ինչպես նաև Hyundai Sonata մակնիշի 02 QQ 900 համարանիշի, Nissan Latio մակնիշի 35 ԼG 023 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 DM 296 համարնիշի, Hyundai մակնիշի 30 GG 022 համարանիշի, Volkswagen մակնիշի 02 VA 101 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան ձեռքի և ոտքի հարվածի հետքեր: Քննիչներն ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները կապ ունեն հնչած կրակոցների հետ:

[smartslider3 slider=78]
Please enter a valid URL