Կա Արթուր Հարությունյան անունով մեկը`Պալաչ մականունով, որին կարելի է համարել անտեր գործիքի էտալոն: Ուրեմն, երբ որևէ մեկին պետք է լինում հարձակում գործել Գագիկ Ծառուկյանի վրա, արատավորել նրա բարի անունն ու համբավը, միանգամից հիշում են Պալաչին: Բոլորը գիտեն, որ այդ անտեր գործիքը ինչ-որ տեղ վեր ընկած է, կարելի է դրան մի թեթև բզել, ու դա կսկսի այսպես ասած «հաչալ» Ծառուկյանի վրա: Այդ գործիքը այդպես է ծրագրավորված:
Այդպես էր օրինակ 2012թ. երբ խորհրդարանական ընտրություներից առաջ Հանրապետականները որոշել էին հասարակության աչքում գցել Ծառուկյանի վարկանիշը, նսեմացնել նրա կողմից իրականացվող բարեգործությունների արժեքը, և հայ ընտրողներին համոզել, թե պետք չի քվեարկել Ծառուկյանի և Բարգավաճ Հայաստանի օգտին: Այդ ժամանակ սրանք գտան Պալաչին, ու քսի տվեցին Ծառուկյանի վրա: Պալաչը մի ինչ-որ ժամանակ անիմաստ «հաչաց», ՀՀԿ-ականների ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները տիրաժավորեցին սրա «հաչոցը», բայց ոչ ոք դրան բանի տեղ չդրեց, որովհետև նորմալ մարդիկ գիտեին Պալաչին էլ, Գագիկ Ծառուկյանին էլ: Որպես «սոված շուն», Պալաչին թվում էր, թե իր «հաչոցով» աչոկներ կհավաքի տերերի մոտ, ու սրանք իրեն կկապեն իրենց դռանը ու հաց կտան: Բայց Պալաչի «հաչոցը» Հանրապետականներին էլ պետք չէր, որովհետև սրանք տեսան, որ դրանից ոչ մի օգուտ չկա: Ի վերջո ընտրությունները անցան գնացին, Պալաչի տերերը հաշտվեցին Ծառուկյանի հետ, իսկ Պալաչը նսվաստացած ներողություն խնդրեց Ծառուկյանից:
Այս տեքստը Արթուր Հարությունյանը գրել է 2012թ.
«Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ: Գուցե, դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք`միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար, ու նաև նրա բարեգործական գործունեությունը: Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին. մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված: Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան` արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել. Ես թույլ չեմ տա երրորդ կողմին` օգուտներ քաղել ծագած խնդիրներից»:
Հետո Պալաչը նորից է «հաչել» Ծառուկյանի վրա, ու էլի է ներողություն խնդրել նրանից, հույս հայտնել, որ Ծառուկյանը իրեն կների: Մենք չգիտենք ներել է Ծառուկյանը Պալաչին, թե չի էլ իմացել նրա գոյության մասին, բայց փաստն այն է, որ Պալաչը հիմա էլ, և հերթական անգամ օգտագործվում է Ծառուկյանի դեմ, բայց այս անգամ ոչ թե ՀՀԿ-ականների, այլ Լուսավոր կլասիկների կողմից, որոնք խիստ նեղացած են, որ երկրորդ խորհրդարանական ուժը ոչ թե իրենք են, այլ ԲՀԿ-ն, որ ընտրողները իրենց ձայն տալու փոխարեն քվեարկել են Ծառուկյանի օգտին:
Մենք համոզված ենք, որ Պալաչը ստիպված է լինելու այս անգամ էլ ներողություն խնդրել Ծառուկյանից: Բայց ում համար արժեք ունի մի գործիքի խոսք, ով այսօր կարող է «հաչալ», վաղը նորից ներողություն խնդրել, հետո «հաչալ» ու նորից ներողություն խնդրել ու ամբողջ կյանքը ապրել սրա նրա կողմից օգտագործված լինելու ու ներողություն խնդրելու անխուսափելիության զգացողությամբ: Երբ Պալաչը «հաչում» է բոլորը գիտեն, որ նորից ներողություն է խնդրելու, երբ ներողություն է խնդրում, գիտեն, որ եթե «քսի» տվեցին «հաչալու» է: Այս գործիքը այսպես է ծրագրավորված:
Տեսանյութում` Պալաչը ներողություն է խնդրում Գագիկ Ծառուկյանից
https://youtu.be/M5fNejD5qQ0